Արցախում պայթյունից տուժածները վիրահատվում են
Այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու վիրավոր:
«Նրանց վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում են, տուժածներից մեկի վնասվածքները ոտքերի հատվածում են, մյուսինը՝ այս պահին ասել չեմ կարող»,-Panorama.am-ին հայտնեցին կենտրոնից:
Նշենք, որ այս պահին պայթյունի հետևանքով տուժածների մասին հաստատված ու պաշտոնական տվյալներ չկան: Հայտնի է, որ նրանք սակրավորներ են: Ականազերծման աշխատանքներ իրականացնող «The Halo Trust» ընկերությունից հայտնեցին, որ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին