Դավիթ Բաբայան. Պայթյունի հետևանքով երեք արցախցի է զոհվել
Մեքենան ականի վրա պայթել է Մարտակերտի շրջանում՝ սահմանամերձ տարածքում: Պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, երկուսը վիրավորվել են: Նրանք բոլորն էլ ականազերծման աշխատանքներ իրականացնող «The Helo Trust» միջազգային կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի քաղաքացիներ:
Panorama.am-ի հետ զրույցում նման տեղեկություններ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Այս պահին ամեն ինչ արվում է վիրավորների կյանքը փրկելու, նրանց կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար»,-ասաց նա:
Բաբայանի խոսքով, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության աշխատակիցները:
Անդրադառնալով հարցին, թե տվյալ տարածքում նախկինում ականազերծման աշխատանքներ չե՞ն իրականացվել, Բաբայանն ասաց, որ տարիներ շարունակ նման աշխատանքներ կատարվում են:
«Դա այնպիսի աշխատանք է, որ կարող է մի տեղում ականազերծում անեն, պարզվի մի այլ տեղ դեռ կա, քանի որ ականազերծման քարտեզները ոչնչացվել են թշնամու կողմից: Հիմա ամեն ինչ արվում է, որ ականապատված այդ տարածքները մաքրվեն»,-ասաց Բաբայանը:
Արցախի նախագահի խոսնակը նշում է, յուրաքանչյուր նման դեպք ուղերձ է, որ խաղաղության ու կայունության ուղղությամբ ջանքները պետք է շարունակվեն՝ հետագայում նման դեպքեր չլինեն. «Տուժածները մեր հայրենակիցներն են, ովքեր տարիներ շարունակ Արցախը մաքրում են պատերազմի հետևանքներից»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պայթյունից տուժածները վիրահատվում են
- Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին