Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Ավագ հինգշաբթիի արարողությունները
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակել է Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ավագ հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում վաղ առավոտյան կատարվեց Ապաշխարողաց կարգը, որի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից ընթերցվել է Սուրբ Հովհաննես Ոսկեբերան Հայրապետի «Օրհնեալ է Ամենասուրբ» աղոթքը:
Այնուհետև կատարվել է Միջօրեի ժամերգությունը և ապա Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի կողմից մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվել է Սուրբ Բարսեղ Կեսարացու` «Սուրբ Հաղորդության մասին» ճառը: Իսկ հավարտ Սուրբ Պատարագի փակվել է Ավագ Ս. Խորանի վարագույրը:
Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Ոտնլվայի արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում