Կեմերովոյում անհետ կորածներից երեքին ողջ են գտել
Կեմերովոյում անհետ կորած համարվողներից երեքին կենդանի են գտել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով, որ դա բացահայտվել է հրդեհի գործով հարուցված քրեական գործի քննության ընթացքում: Անհետ կորածների մասին հայտարարություն ներկայացրել էին նրանց հարազատները:
«Հայտարարված 67 անհետ կորածների մասին տվյալների ստուգման ընթացքում պարզվել է, որ նրանցից երեքը ողջ են»,-ասված է իրավապահ մարմնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» կոչվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որից 41-ը երեխաներ են: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 5 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներ կան
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
- Փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել կեմերովցիներից՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են
- «Մարդասպաններ, մարդասպաններ». ուղիղ միացում՝ Կեմերովոյից
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները