«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի լիազորությունները կփոխանցվի կառավարությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները ՀՀ Նախագահի աշխատակազմից կառավարության աշխատակազմին փոխանցելու որոշման նախագծին:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված Երևան քաղաքի Բաղրամյան 26 և Բաղրամյան 24 հասցեներում գտնվող 14610.2 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և 2.34496 հեկտար հողամասը կամրացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Բացի այդ, Կառավարությանը կփոխանցվի Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող 884.25 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և 0.06107 հեկտար հողամասը, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50 հասցեում գտնվող Սևանի թերակղզու պետական ամառանոցի 5569.12 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և 16.0 հեկտար հողամասն ու Սևանի Երևանյան խճուղի թիվ 48 (Սևան քաղաքում, Հրազդան գետի սկզբում, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց) հասցեում գտնվող 3286.63 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և 2.85 հեկտար հողամասը:
Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի ապրիլի 9-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին