Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս
Կոնվերս Բանկը՝ «Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն ստանալ:
Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի:
«Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան դրամական պարգև», - հայտնում են բանկից:
«Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի վերջնաժամկետը մայիսի 10-ն է:
Մանրամասները՝ հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին