ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները Հայաստանի տարածքում. Շարմազանով
Այսօր Սանկտ Պետերբուգրում տեղի ունեցած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ, միաձայն ընդունել է որոշում՝ ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով այդ փաստաթղթին՝ նշեց, որ որոշման մեջ կա մտահոգություն, որը վերաբերում է վերջին շրջանում ռազմատենչ հռետորաբանությանը, շատ դեպքերում նաև՝ խնդրին ռազմական լուծում տալու վերաբերյալ Ադրբեջանի կոչերին։
«ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի քաղաքական հանձնաժողովը հղում է անում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարություններին, ևս մեկ անգամ նշում, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա։ Սա Հանձնաժողովի կողմից առաջին հայտարարությունն է, ինչը դրական քայլ է։ Հայկական պատվիրակություն, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանն այստեղ լուրջ աշխատանքներ են տարել»,- նշեց նա։
Նա նաև ասաց, որ հայտարարությանը կցված է տեղեկատվություն, որում ներկայացված են Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ հայկական կողմի գնահատականները։ «ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ խոսել է, և այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները Հայաստանի տարածքում։ Ընդամենը 1,5 տարի առաջ դեկտեմբերին Չինարում տեղի ունեցած դիվերսիայի հետ կապված Ադրբեջանի գործողություններին հստակ գնահատական տրվեց ՝ նշելով դա որպես սադրանք: Մենք այդ իմաստով ՀԱՊԿ-ում որևէ խնդիր չունենք»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան