Ծրագրվում է, որ 2020 թվականի ոռոգման շրջանին կմասնակցի արդեն Վեդու նոր ջրամբարը
Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով: Այս մասին նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նա տեղեկացրել է, շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի նախատեսվածից 6 ամիս շուտ: Ծրագրվում է, որ 2020 թվականի ոռոգման շրջանին կմասնակցի արդեն Վեդու նոր ջրամբարը:
Դեսպան Լաքոթը հույս է հայտնել է, որ ՋՏՊԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ կկրեն:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը:
Այդպիսով, ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:
Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Ջրամբարները տարիներով չեն վերանորոգվում, և ջուրը փախչում է անհայտ ուղղությամբ»
- Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել. վարչապետ
- Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից 6 ամիս շուտ
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Վեդու ջրամբարի կառուցմամբ կորուստները համակարգում կկրճատվեն մոտ 20-25 տոկոսով. Արսեն Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին