Վրաստանը ևս, ի համերաշխություն Բրիտանիայի, արտաքսում է ռուս դիվանագետին
Վրաստանը՝ որպես Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշան, այսօր հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսելու մասին, հայտնում է Ria գործակալությունը։
Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանն աջակցում է Մեծ Բրիտանիայի ու միջազգային հանրության դիրքորոշմանն այս հարցում ու, հետևաբար, անցանկալի անձ է հայտարարում Շվեյցարիայի դեպանատան աշխատակցին, որը Վրաստանում ներկայացնում է Ռուսաստանի շահերն ու պահանջում է լքել Վրաստանը 7 օրվա մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ․-ի պատերազմից հետո։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը քիմիական զենքով թունավորելու մեջ մեղադրվում է Ռուսաստանը, որի պատճառով և ի համերաշխություն Բրիտանիայի ավելի քան 20 պետություններ իրենց երկրներից արտաքսում են ռուս դիվանագետների։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս դիվանգետների արտաքսումը․ բրիտանական հաղթանակ, թե՞ պարզ թվաբանություն
- Որ պետություններն ու քանի ռուս դիվանագետի են արտաքսում իրենց երկրներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա