Ռուսաստանը վարկային նոր համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումը կսկսի այս տարի
Ռուսաստանը նոր՝ 100 միլիոն դոլարի պաշտպանական վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կսկսի այս տարի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին ArmHiTech-2018 ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժժովը։
«Դա նախատեսվում է 2018 թ.»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Նախորդ դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծը։
Այդ համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան