Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնության արդյունքներով լրացրել են միջազգային կոչումների նորմաներ
Բաթումում ավարտված Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես եկել պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանը, Աննա Սարգսյանը և Վահե Դանիելյանը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 2-րդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա. առաջին անգամ Սարգսյանը գրոսմայստերի նորմա էր լրացրել այս տարվա Հայաստանի տղամարդկանց առաջնությունում:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մրցաշարի հիանալի է հանդես եկել Աննա Սարգսյանը, ով վաստակել է 5 միավոր, 88 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա: Վահե Դանիելյանը վաստակել է 5.5 միավոր և լրացրեց միջազգային վարպետի նորմա:
Հարակից հրապարակումներ`
- 3 շախմատիստ գլխավորում են Եվրոպայի առաջնության աղյուսակը
- Բաթումում այսօր մեկնարկում է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը