Հայաստանում 7.6%-ով աճել է պահածոների արտադրությունը
Հայաստանում այս տարվա հունվարին արձանագրվել է պահածոների 7.6%-ի աճ: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունվարին հանրապետությունում արտադրվել է 198.1 տոննա պահածո, իսկ 2017 թ-ի հունվարին՝ 184.1 տոննա:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` 132.5 տոննան կազմել են բանջարեղենի պահածոները՝ 2017 թ-ի համեմատ աճելով 12.1%-ով, 5.1 անգամ էլ աճել են մսի պահածոները՝ կազմելով 13.7 տոկոս:
2017թ-ի հունվարի համեմատ այս տարվա հունվարին 40.5%-ով նվազել է ձկան պահածոների արտադրությունը և կազմել 7.2 տոննա, մրգի պահածոների արտադրությունն էլ հունվարին կազմել է 44.5 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.9 տոկսով:
Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 12.1 տոննա կետչուպ` 2017 թ-ի հունվարին գրանցված 22.3 տոննայի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան