Boeing ընկերությունը հայտարարել է հաքերային հարձակման մասին
The Boeing Company ամերիյան ընկերությունը հաղորդել է, որ իրենց համակարգի վրա տեղի է ունեցել հաքերային հարձակում։
«Մեր կիբերանվտանգության կենտրոնը բացահայտել է փոքրիկ ծրագրային ներթափանցում, որոնք ազդել են փոքր թվով համակարգերի վրա։ Հետևանքները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ, խնդիրը չի վերաբերում արտադրությանը և մատակարարմանը»,- RT-ի փոխանցմամբ՝ ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունը նաև հայտնել է, որ մի շարք լրատվամիջոցներում կիբերհարձակման մասին հայտնված տեղեկատվությունը չճշտված ու չափազանցված են։