Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան
Արցախում այսօր ավտոմեքենա է ականի վրա պայթել և ըստ նախնական լուրերի, կան զոհեր և վիրավորներ։ Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը Panorama,am-ին հայտնեց, որ պատահարը կապ չունի պաշտպանության բանակի հետ:
Արցախի ԱԻՆ ճգնաժամային կենտրոնից էլ Panorama.am-ին ասացին, որ այս պահին տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo trust» ընկերությունից ևս փոխանցեցին, որ այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեն կարող, խորհուրդ տվեցին սպասել պաշտոնական հաղորդագրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին