Արցախի ոստիկանությունում Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպով ծառայողական քննություն է ընթանում
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։
Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։
Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ, այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության։
Հարակից հրապարակումներ`
- Երթ՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի
- ԱՀ ՄԻՊ-ը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից
- Արցախի ՄԻՊ-ը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են