Կառավարությունը բնակարան կնվիրի Սերժ Սարգսյանին
ՀՀ կառավարությունը Նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին որոշում ընդունեց:
Որոշման նախագծում մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»:
Որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին