Թուրքիայում կարգելվի չիպսերի, գազավորված ըմպելիքի և շոկոլադի գովազդը
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) որոշում է կայացրել երկրում արգելել առողջության համար վնասակար սննդամթերքի գովազդը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ խորհուրդը արգելվող ապրանքատեսակները ընտրել է՝ հիմնվելով Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից պատրաստված զեկույցի վրա:
Ըստ ԱՆ-ի դասակարգման, առողջության համար վնասակար համարվող ապրանքատեսակների մեջ տեղ են գտել շոկոլադները, բիսկվիթներ, գազավորված և էներգետիկ ըմպելիքները, չիպսերը:
Խորհրդի հայտարարության համաձայն, որոշումը ուժի մեջ կմտնի 15 օրից, և վերոնշյալ սննդամթերքների գովազդը կարգելվի:
Նշվում է, որ նախկինում վնասակար սննդի գովազդը արգելված էր միայն մանկական հաղորդումների ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնասիրություն. Գազավորված ըմպելիքների պարագայում չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը
- Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք
- Գազավորված ըմպելիքն ընդամենը 30 վայրկյանում վնասում է երեխաների ատամի էմալը
- Գազավորված ըմպելիքների վրա կգրեն դրանց վնասի մասին
- Գազավորված ըմպելիքը երեխաների ագրեսիվության պատճառ
- Գազավորված ըմպելիքը` քաղցր մահ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են