Գեղարդ երգչախմբի համերգը՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում
Մարտի 28-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում Գերմանիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ բացվել է «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նորաբաց աշխարհահռչակ այս ֆիլհամոնիայում առաջին անգամ հայ երաժիշտները հնարավորություն են ունեցել ներկայացնելու հայկական մշակույթը:
Բացման համերգով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և մենակատար Նարեկ Հախնազարյանը: Կայացել են նաև Էդվարդ Հայրապետյանի «Թավջութակի չորրորդ կոնցերտի» պրեմիերան:
Համերգաշարի շրջանակներում մենահամերգներով հանդես կգան դաշնակահարներ Տիգրան Համասյանը և Լիլիթ Գրիգորյանը, ինչպես նաև «Գյուրջիև» անսամբլը:
Ծրագիրը կեզրափակվի հեղինակավոր «Գեղարդ» երգչախմբի կատարումներով: