Մանե Թանդիլյանն առաջարկում է եկամտահարկի վերադարձը կիրառել նաև ոչ նորակառույց բնակարանների ձեռքբերման դեպքում
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Նա առաջարկում է փոփոխություն կատարել հարկային օրենսգրքում և հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը: Ըստ նրա, դա հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաև առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում:
Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ սահմանափակումներ են գործելու հիպոթեքային վարկ վերցնելիս եկամտահարկի վերադարձի դեպքում
- Պարզաբանում. Հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին
- ՊԵԿ. 2017 թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
- Եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս նախկին 24.4-ի փոխարեն. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը