Տնտեսություն 20:25 29/03/2018 Արցախ

Հայերը չեն կարող վատ գինի արտադրել, Արցախում հայաստանյան գործընկերների հետ քննարկվել է գինեգործության զարգացման ուղիները

Այսօր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին, Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանին ու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին: Այս մասին հայտնում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարարության մամուլի  ծառայությունից:

Լևոն Գրիգորյանը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել Արցախ այցելելու  համար. «Արցախի Խաղողագործների և գինեգործների միության հետ  երկար էինք սպասում այս հանդիպմանը: Տեղյակ ենք, որ ձեր կազմակերպությունների միջոցով մի շարք միջոցառումներ են իրականացվել ու իրականացվում գինեգործության զարգացման համար: Գինեգործությունը ոչ միայն կոնկրետ ապրանքատեսակի զարգացում, այլև յուրահատուկ մշակութ է: Վերջին շրջանում Արցախում ևս զարգանում է ոլորտը` մեկ տասնյակից ավելի գինեգործարաններին ավելացել են տնային պայմաններում գինի արտադրողները: ԱՀ Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է գինեգործության ոլորտը` սկսած այգեգործությունից, մինչև արտադրություն և վաճառք: Արդեն քայլեր ենք ձեռնարկում ՀՀ-ի հետ առարկայական միջոցառումներ, ծրագրեր իրականացնելու համար»:

Հանդիպմանը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացնելով հիմնադրամի գործառույթները, Հայաստանում գինեգործության ձեռքբերումներն ու ունեցած փորձը՝  նշել է կրթական ծրագրերի դերը այս ոլորտում. «2014թ. Հայաստանում  գործում է Ի-Վի-Էն գինու ակադեմիան: Ակադեմիան հնարավորություն է տալիս ուսանողներին փորձուսուցում անցնել արտերկրում` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա: Մենք պատրաստ ենք աջակցել նաև Արցախի մասնագետներին` ծրագրի շրջանակներում ուղղարկել արտասահման վերապատրաստվելու: Սա լավագույն միջոցն է ժամանակին համընթաց քայլելու և երկրում լավ մասնագետներ ունենալու համար»:

Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանն էլ կարևորել է տարածաշրջանում հայկական գինու ճանաչելիության հարցը. «Հայկական գինին շատ ավելի ընդունված ու գնահատված է, քան հարևան պետություններինը: Սակայն մարքետինգի խնդիր կա: Պետք է աշխատել հայկական գինին որպես բրենդ ներկայացնելու վրա: Այս ոլորտի փորձը ցույց է տալիս, որ արտերկիր արտահանող գինին պետք է լավագույն որակի լինի, հայկական գինին էժանագին լինել չի կարող: Հայաստանը գովազդի խնդիր ունի: Հայերը չեն կարող վատ գինի արտադրել, որովհետև մենք պատվախնդիր ազգ ենք»:

Քննարկվել են նաև հայաստանյան գործընկերների հետ հետագա համագործակցության, արցախյան գինու արտահանման, խոշոր շուկաներում ճանաչելիության և հայկական գինու PR-ի հետ հետ կապված այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա էր Արցախի խաղողագործների և գինեգործների միության նախագահ, արցախյան «Կատարո» գինու արտադրող Գրիգորի Ավետիսյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}