Արցախում պայթյունի հեևանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակում կա թույլ դրական դինամիկա
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի հետևանքով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված` 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
1987 թվականին ծնված Գարիկ Գոհիրյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են:
«Տեղեկացնենք, որ կյանքին վտանգ սպառնալու հետևանքով՝ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նրանց վիճակի բարելավման ուղղությամբ»,-հայտնում են նախարարությունից:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանը, Սամսոն Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust
- Արցախի ԱՆ. Ականի պայթյունից վիրավորվածներից մեկի երկու վերջույթներն անդամահատել են
- Արցախի ԱՆ-ն հրապարակել է պայթյունի հետևանքով վիրավորների անունները
- Դավիթ Բաբայան. Պայթյունի հետևանքով երեք արցախցի է զոհվել
- Արցախում պայթյունից տուժածները վիրահատվում են
- Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան