Հովնանյան Ինթերնեյշնլը սկսում է աշխատանքը «Դիլիջան անտառ» էկո ուղղվածությամբ նախագծի վրա
Հովնանյան Ինթերնեյշնլ ՍՊԸ-ն հայտարարում է «Դիլիջան անտառ» (Forest Dilijan™) իր նոր նախաձեռնության մասին: FOREST-ը Հովնանյան Ինթերնեյշնլի առաջին նախագիծն է, որն ընտանիքներին առաջարկում է հետաքրքիր և արկածային հանգիստ բնության գրկում:
«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ տարածած հայտարարության մեջ ասված է. «FOREST-ը պահպանելու է շուրջ 11 հեկտար զբաղեցնող տարածքի բնական գեղեցկությունն ու ամբողջականությունը, որը ձգվում է Դիլիջանի կենտրոնից մինչև բարձրադիր վայրեր: Forest
Dilijan ™-ը նախատեսված է ընտանեկան հանգստի համար, որտեղ այցելուները կարող են զբոսնել, գիշերակացով արշավ կազմակերպել և բնության գրկում վայելել իրենց հանգիստը՝ առանց վնասելու շրջապատող ծառերն ու միջավայրը:
Նախագիծը կղեկավարի Հովնանյան Ինթերնեյշնլի փորձառու թիմը, որի գրասենյակը գտնվում է Երևանի Վահագնի բնակելի թաղամասում, իսկ տեղում այն կհամակարգի ճարտարապետ Հովհաննես Զարդարյանը, ով իր կյանքը նվիրել է Հայաստանի ողջ տարածքում ստեղծագործական ծրագրեր իրականացնելուն:
FOREST-ը նախատեսում է աջակցել Դիլիջանի համայնքում զբոսաշրջության զարգացմանը, որը Հովնանյան Ինթերնեյշնլի երկարաժամկետ նպատակներից է, ինչպես նաև խթանել տնտեսական ակտիվությունը:
FOREST –ի նպատակն է նաև ընթացիկ գործողություններում ներգրավել համայնքի ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդներին:
FOREST-ը միտված է հնարավորինս ավելի կայուն միջավայր ստեղծել՝ օգտագործելով այդ թվում և տարածքում առկա արևային, քամու էներգիան և ջրի պաշարներով աշխատող վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները, որոնք կաշխատեն էլեկտրական ընդհանուր ցանցից անկախ:
FOREST-ի ստեղծման գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ, երբ Հովնանյան Ինթերնեյշնլի կողմից պլանավորված և հաստատված հանգստի վայրի կառուցումը կանգ առավ՝ պայմանավորված բնապահպանական ակտիվիստների պահանջով: FOREST-ի նախագիծը հավատարիմ է Դիլիջանի բնական տարածքը պահպանելու և չվնասելու հանձնառությանը: Վերանայված նախագիծը ղեկավարում է Հովնանյան Ինթերնեյշնլի հաջորդ սերունդը, որը ղեկավարում է նաև ընկերության աշխատակազմը: Այն համահունչ է փոփոխվող ժողովրդագրության և կայունության ապահովման միջազգային միտումներին:
Հովնանյան Ինթերնեյշնլը հրավիրում է Դիլիջանի համայնքի անդամներին և բոլոր շահագրգիռ կողմերին նախագծի նախնական մեկնարկի միջոցառմանը, որը տեղի կունենա Երկրի օրը՝ ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Forest Dilijan™ -ի տարածքում:
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում