Ռուսաստանն արտաքսում է մի քանի երկրների դիվանագետների
Մոսկվան արտաքսում է մի շարք երկրների դիվանագետների՝ ի պատասխան «Սկրիպալի գործով» ռուս դիվանագետների արտաքսման: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ այս քայլը հայելային բնույթ է կրում։ Այսպիսով, Ռուսաստանը պետք է լքեն 13 ուկրաինացի դիվանագետ, 4 լեհ և գերմանացի, 3 լիտվացի, չեխ և մոլոդովացի, 2 իտալացի, լատվիացի և ռումինացի դիվանագետ։
Միաժամանակ արտաքսվում են Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակից, շվեդական և էստոնական ռազմական կցորդ Տոոմաս Պեդան։ Նրանք բոլորը պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 5-7-ը։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն Լոնդոնից պահանջել է նաև հավասարեցնել Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվին: Դրա համար Լոնդոնին տրվել է մեկ ամիս ժամանակ։
«Սա ափսոսանք է առաջացնում, սակայն Ռուսաստանի նախկին քայլերից ելնելով՝ մենք ակնկալում էինք նման պատասխան»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Յուլիա Սկրիպալի առողջական վիճակում դրական միտումներ կան
- Վրաստանը ևս, ի համերաշխություն Բրիտանիայի, արտաքսում է ռուս դիվանագետին
- Թուրքիան չի միանա ռուս դիվանագետների արտաքսման արշավին
- Ռուս դիվանգետների արտաքսումը․ բրիտանական հաղթանակ, թե՞ պարզ թվաբանություն
- Որ պետություններն ու քանի ռուս դիվանագետի են արտաքսում իրենց երկրներից
- Սպիտակ տունն արտաքսում է ռուս դիվանագետներին
- Տուսկը հայտարարել է ԵՄ 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին
- Լեհաստանը որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
- Ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան
- Ռուս դիվանագետները լքում են Եմենը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա