Հաջորդ շաբաթ Վատիկանում կկայանա Գրիգոր Նարեկացու արձանի բացումը
Ապրիլի 6-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ներկայությամբ տեղի կունենա Վատիկանի այգիներում տեղադրված Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Իտալական «La Stampa» պարբերականը գրում է, որ արարողությանը ներկա լինելու համար Վատիկան կժամանեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը: Արարողությունից հետո նախատեսված է Հռոմի Պապի հանդիպումը հայ հոգևոր առաջնորդների հետ:
Հիշեցնենք, որ Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: 2 մ բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում:
2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս Նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել է արձանն ու շնորհակալություն հայտնել Նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:
Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այդ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ չէր մատուցվել:
Հարակից հրապարակումներ`
- Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են. Դեսպան
- Միքայել Մինասյան. Հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն
- «Նարեկացու լույսը». Գրիգոր Նարեկացու վարդապետական ուսմունքն ու խոսքը մեկնաբանելու ևս մեկ փորձ
- Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»
- Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու ուսուցիչ» է հռչակել
- Վատիկանում ցանկանում են Գրիգոր Նարեկացուն եկեղեցական դոկտորի կոչման արժանացնել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին