Վարումը հրաժարվել է կատարել «Զիմնյայա վիշնյա» երգը
Երգչուհի Անժելիկա Վարումը Իրկուտսկում համերգի ժամանակ ծրագրից հեռացրել է բոլոր ակտիվ և ուրախ երգերը, մասնավորապես, 1996 թվականի հիթ «Զիմնյայա վիշնյա»։
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո այս անունով ստեղծագործություն կատարելը տեղին չէ, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Սրանից բացի՝ երգչուհին դեռ չի որոշել, իր երգացանկից ամբողջությամբ հեռացնի՞ այս երգը, թե՞ ոչ։
Իրկուտսկի համերգից ստացած ողջ հասույթը երգչուհին ուղղել է Կեմերովոյում զոհվածների ընտանիքներին։
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյում անհետ կորածներից երեքին ողջ են գտել
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներ կան
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները