Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնն ինքնակամ կառույց է
Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնը, որտեղ բռնկված հրդեհի հետևանքով 64 մարդ զոհվեց, կառուցված է եղել ինքնակամ, առանց շինթույլտվության: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Քննիչները ձերբակալել են շինարարության վերահսկողության տեսչության ղեկավար Տանիզիլ Կոմկովին: Նրան կասկածում են լիազորությունների չարաշահման մեջ:
«Քննության տվյալներով, նա քայլեր չի ձեռնարկել ինքնակամ կառույցի շահագործման դադարեցման համար, ինչը հանգեցրել է կենտրոնի այցելուների մահվան»,-հայտարարել են կոմիտեից:
Քննիչները նշանակել են նաև հրդեհատեխնիկական փորձաքննություն: Դրանք իրականացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 64 մար, որից 41-ը երեխաներ են:
Հարակից հրապարակումներ`
- Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին
- Կեմերովոյում անհետ կորածներից երեքին ողջ են գտել
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներ կան
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են
- «Մարդասպաններ, մարդասպաններ». ուղիղ միացում՝ Կեմերովոյից
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները