Քաղաքացիները մնացել էին մամուլի շենքի խափանված վերելակում
Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Հարակից հրապարակումներ`
- Վերելակներն ու Երևանի բյուջեն
- Երևանցիները դժգոհ են քաղաքային տրանսպորտից, վերելակներից և գործազրկությունից. քարոզարշավի հետքերով
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում