Նալբանդյանը Կամենոսին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը
Հայաստանը և Հունաստանը կապված են հազարամյակների խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։ Այս մասին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի հետ հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանում ամենանջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-հունական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան