Նարեկ Մանասյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից 2-ը պարտություն են կրել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը պարտվել է Իսպանիան ներկայացնող Քիլս Բրոտոնս Ջոսին, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը զիջել է մոլդովացի Դորին Բուկսային:
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը բացահայտ առավելությամբ հաղթել է Գերմանիան ներկայացնող Լուչիան Ֆելիքսին և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Նարեկ Մանասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան