Թուրքիայում միգրանտներով լի ավտոբուսը վթարի է ենթարկվել
Թուրքիայի Իգդիր նահանգում միգրանտներով լի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: Դրա հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 36-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Anadolu գործակալության հաղորդմամբ, միկրոավտոբուսում եղել են Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի քաղաքացիներ, որոնք անօրինական կերպով հատել են թուրք-իրականական սահմանը:
Իգդիրից Կարս մեկնող միկրոավտոբուսը բախվել է սյանն ու այրվել: Նշվում է, որ 14 մարդու համար նախատեսված տրանսպորտային միջոցում եղել է ավելի քան 50 մարդ:
Դեպի վայր են ժամանել հրշեջ խմբեր, շտապ օգնության աշխատակիցներ: Հրդեհը մեկուսացվել է, վիրավորները հոսպիտալացվել են, նրանց մի մասը գտնվում են ծանր վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում