Արմեն Մարտիրոսյան. Ճակատը կողմ է քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը
«Կպել են, ասում են՝ ճակատը կռիվ է ուզում, զենքով կռիվ են սարքում: Չհոգնեցի՞ք»,-Ազատության հրապարակում ընթացող հավաքում հայտարարեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը:
Նա մտավախություն հայտնեց, որ ճակատի անդամների ու իր դեմ քրեական գործեր են սարքվում:
«Թե հոդվածներն արդեն կա, ասեք, որ ձեր վրա հոդվածներ կան, հոդվածների համարներն էլ դրեք: Հըլը էն մեկը չեմ պրծել, կարաք մի հատ էլ ավելացնեք»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա ճակատի կողմից պաշտոնապես հայտարարեց. «Մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին, որովհետև դրանք մեզ երաշխավորված են միջազգային տարբեր պայմանագրերով: Այդ պայքարով ենք տեսնում մեր նպատակին հասնելու առավել արդյունավետ ճանապարհը: Նպատակն ինքնիշխան Հայաստանն է, կառավարման նոր համակարգը, արդար Հայաստանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ճակատը կողմ է քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը»:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ճակատից առայժմ հնչող գնահատականներն իրարամերժ են, չկա հստակ մոտեցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին