Լուկաշենկոն հանձնարարել է բելառուսական կաթի համար ռուսականին այլընտրանքային շուկա գտնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է բելառուսական կաթի ու գյուղատնտեսական ապրանքների համար ռուսական շուկայի այլընտրանք գտնել: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն:
«Արտահանման համար գտեք այլ շուկաներ: Եթե Ռուսաստանը մեզ չի հասկանում և չի ուզում հասկանալ, ինչևէ նախագահ Պուտինի հետ կհանդիպենք երդմնակալությունից հետո, մանրամասն կքննարկենք բոլոր հարցերը: Եթե նրանք որոշել են մեզ անընդհատ ներքաշել ինչ-որ անհասկանալի բաների մեջ, ապա մենք էլ մեր երջանկությունն այլ տեղ կփնտրենք»,-ասել է նա:
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ չի կարելի անընդհատ նստել մի շուկայում: Լուկաշենկոն նշել է, որ առաջնորդվելու են իրենց շահերով, սակայն դրանք չպետք է հասակսեն ռուսների շահերին:
«Մենք նրանց վատ բան չենք անի»,-ասել է նա:
Լուկաշենկոն ասել է, որ կաթի մատակարարման վերաբերյալ փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել, կողմերը շարունակում են բանակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան