Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը տեղի է ունենալու 2018 թվականի նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կմրցի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից հայտնում են, որ հավակնորդների մրցաշարի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կարուանան նշել էր, որ արդեն անհամբերությամբ է սպասում չեմպիոնական մրցախաղին և Կարլսենի հետ հանդիպմանը և ավելացրել, որ մի քանի օր նրանց նրանք միմյանց դեմ կխաղան GRENKE Chess Classic մրցաշարում:
Երեկ կայացել է մրցաշարի վիճակահանությունը: Մագնուս Կարլսենը ընտրել է 10-րդ մեկնարկային համարը, իսկ Կարուանան՝ առաջին: Այսպիսով աշխարհի չեմպիոնը և հակակնորդը միմյանց դեմ կմրցեն մրցաշարի հենց առաջին տուրում: Կարուանան կխաղա սպիտակ խաղաքարերով:
Աղբյուրը գրում է, որ GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը կփորձի պաշտպանել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ում համար սա վերականգնվելու շատ լավ առիթ է հավակնորդների մրցաշարի անհաջողությունից հետո: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Գեորգ Մեյերը:
Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր՝ միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանո Կարուանայից:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Շահրիյար Մամեդյարովի հետ
- Լևոն Արոնյանը կխաղա Շահրիյար Մամեդյարովի հետ
- Լևոն Արոնյան. Շատ եմ ափսոսում, որ չխաղացի հաղթանակի տանող այս հեշտ տարբերակը
- Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ուեսլի Սոյի հետ
- Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է Սերգեյ Կարյակինին