Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին
Ռուս երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին:
Ֆադեևը «Ինստագրամ»-ի իր էջում գրել է, որ ստեղծագործությունը գրել է տարիներ առաջ՝ Կրասնոդարում բնակվող իր ընկեր Անդրեյի համար, ով կորցրել էր որդուն: Երաժիշտը պատմել է, որ Կեմերովոյում տեղի ունեցած աղետից հետո Անդրեյը զանգահարել է իրեն ու խնդրել երգել այս երգը բոլոր ծնողների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին:
«Նա ինձ ասաց, որ երգն այն ժամանակ օգնել է իրեն», - ասել է Ֆադեևը:
«Հրեշտակներ» երգը հրապարակվել է Ֆադեևի YouTube-յան ալիքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները