«Փաստ». Միհրան Պողոսյանին հարկայինը ստիպում է թանկացնել բանանի գինը
Փաստ»-ը գրում է, թե իր աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը:
«Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց արդեն շուրջ մեկ շաբաթ է հարկայինի աշխատողները մայրաքաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում ստուգում են, թե որ բիզնեսմենը ինչքան բանան է հանձնում: Ի դեպ, Միհրանի մոնոպոլիան գրեթե նույնությամբ գործում է: Բայց խնդիրն այն է, որ հարկայինն ուղղակի գեներալին ստիպում է թանկացնել բանանի գինը, որպեսզի պետբյուջե ավելի շատ դրամ մտնի: Առայժմ, մեր տվյալներով, Միհրան Պողոսյանը փորձում է հարկային մարմիններին համոզել, որ նման քայլ չի կարելի կատարել, որովհետև նախ աղմուկ կբարձրացնի սպառողը, հետո էլ՝ շուկայում գների «տեղաշարժ» կսկսվի:
«Փաստի» տվյալներով Միհրանը մեկ արկղ բանանը վաճառողներին է հանձնում 13-15 հազար դրամով, իսկ հարկայինը պահանջում է այն դարձնել 18000»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: