Արմեն Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»։
Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն Արմեն Մելքոնյանն ազատել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին