Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը գերմանական պարբերականներից մեկի հետ զրույցում Ռուսաստանում 2018 թ. անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության քաղաքական բոյկոտի կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Սովորաբար ես հանդես եմ գալիս նմանատիպ բոյկոտների դեմ, եթե խոսքը խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերի մասին է, քանի որ դրանից տուժողը միայն մարզիկներն են լինում։ Բայց այժմ ես հանդես եմ գալիս որպես մոսկովյան ռեժիմի քաղաքական բոյկոտի կողմնակից, և դեմ եմ այն թշնամական գործողություններին, որոնք իրականացնում են ռուսական իշխանությունները»,- ասել է նա։
Շախմատիստը նման քայլերի կոչ է արել՝ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված գործընթացի լույսի ներքո։ Մեծ Բրիտանիան, ով կատարվածում հետևողականորեն մեղադրում էր Ռուսաստանին, նկատելիորեն կրճատել է Աշխարհի չեմպիոնատին իր պատվիրակության կազմը։ Բոյկոտին միացել են Իսլանդիայի իշխանությունները, ովքեր հրաժարվել են մասնակցել Աշխարհի առաջնությանը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշել է չմասնակցել մրցաշարի բացման արարողությանը, Շվեդիայի և Դանիայի կառավարությունները ևս քննարկում են Աշխարհի առաջնության բոյկոտի հնարավորությունը։
Աշխարհի 2018 թ. առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան