«Համախմբում»-ը հանրահավաքային պայքարին միանալ-չմիանալու հարց չի քննարկել
«Համախմբում» կուսակցությունում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքային պայքարին միանալ-չմիանալու հարցը չի քննարկվել: Հետևաբար, միանալ-չմիանալու որոշման մասին խոսք չի կարող լինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Ինչ վերաբերում է հարցի շուրջ «Համախմբում» կուսակցության առանձին անդամների՝ մամուլում ներկայացված տեսակետներին, ապա դրանք նրանց անձնական մոտեցումն են և չեն կարող ընկալվել որպես կուսակցության պաշտոնական տեսակետ»,-նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին
- Արմեն Մարտիրոսյան. Ճակատը կողմ է քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը
- Նիկոլ Փաշինյան. «Հանուն Հայաստան պետության» ճակատից հնչում են իրարամերժ գնահատականներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան