Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին
Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»,-ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց՝ անցնելու է Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներով, ներողություն խնդրեց այն քաղաքների բնակիչներից, որոնց բնակվայարերն այս փուլում չեն ընդգրկվել երթուղում:
««Իմ քայլը» նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը»,-հայտարարեց նա:
Փաշինյանն ասաց, որ ապրիլի 13-ին ժամը 18:30 ինքն ու քայլերթի մասնակիցները կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաքը:
14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին