Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպանը կին է
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակել:
ՀՀ նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):
Նշենք, որ մինչ այդ նա Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարն էր:
Հասմիկ Տոլմաջյանը հինգերորդ կին դեսպանն է: Հայաստանը կին դիվանագետներ է գործուղել Իտալիա (Վիկտորիա Բաղդասարյան), Նիդերլանդներ (Ձյունիկ Աղաջանյան), Վիետնամ (Ռաիսա Վարդանյան), Արգենտինա (Էսթերա Մկրտումյան):
Հարակից հրապարակումներ`
- Կին դեսպանների փոփոխություն
- Էսթերա Մկրտումյանը՝ դեսպան ևս երեք երկրում
- Ձյունիկ Աղաջանյանը հավատարմագրերն է հանձել Նիդերլանդների թագուհուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին