Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդերին և բանակին»
Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդրություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար։
Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրիքայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱԶԿ-ի Շիշլիի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Ֆուաթ Գյունդայը։ Նա նշել է, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը եղել է տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն, ինչը հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին:
«Այսօր էլ մենք ենք կարողանում միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և դավանանքի խտրականություն դնելու»։
Ելույթ է ունեցել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։
Աթեշյանը երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։
«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոնք ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։
Հարակից հրապարակումներ`
- Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ
- Այս փուլում դրված խնդիրն ամբողջությամբ կատարված է. Արման Սաղաթելյան
- Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել
- Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է անում Բեքչյանին, Աթեշյանին, Մաշալյանին
- Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»
- Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
- Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են