Գլեդիս Բերեջիկլյանն ավստրալիացի հեռուստադիտողին պատմել է իր հայ ընտանիքի մասին
Ավստրալիական «9 news» հեռուստաընկերությաւնը հատուկ թողարկում է պատրաստել նվիրված այդ երկրի ամենաշատ բնակչությունն ունեցող նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանին:
Վերջինը հաղորդման ընթացքում պատմել է ոչ միայն իր աշխատանքային գործունեության մասին, այլև հեռուստադիտողին ծանոթացրել է իր մեծ հայկական ընտանիքի հետ:
Վարչապետի քույրերը պատմել են, թե ինչպիսին էր Գլեդիսը մանկության ու պատանեկության տարիներին: Պաշտոնյա կին էլ խոստովանել է ողջ ազատ ժամանակը նվիրում է իր հարազատներին, քույրերին ու նրանց երեխաներին:
«Ես երջանիկ եմ, որ իմ ընտանիքը մշտապես աջակցում է ինձ: Ծնողներս ինձ շատ բան են սովորեցրել: Նրանց շնորհիվ է, որ այսօր երկու լոզվով կարող եմ խոսել»,-ասել է նա:
Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով, ինքը սերտ կապի մեջ է այդ երկրում ապրող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իրեն էլ այդ համայնքի մի մասնիկ է համարում:
Հարակից հրապարակումներ`
- Ապակե ժայռը. Գլեդիս Բերեջիկլյանը վերջին կանանցից մեկն է, ով պաշտոնավարում է ճգնաժամի պայմաններում
- Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին
- ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին
- Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան