Փաշինյան. Պատրաստվում ենք վրան խփել Ջաջուռի մոտակայքում
«Ավարտեցինք դեպի Ազատության հրապարակ տանող ուղու այսօրվա ճանապարհահատվածը։ Պատրաստվում ենք վրան խփել Ջաջուռի մոտակայքում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ ապրիլի 13-ին ժամը 18:30 հասնելու են Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք։
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից՝ Փաշինյանի սկած քայլաևշավին, ըստ հրապարակված լուսանկարների, միացել են մի քանի թիմակիցներ և քաղաքացիներ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ 14 օրերի ընթացքում մ շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի և ընդդեմ ՀՀԿ-ի։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին
- Նիկոլ Փաշինյան. «Հանուն Հայաստան պետության» ճակատից հնչում են իրարամերժ գնահատականներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան