Այս տարվա ընթացքում Երևանում մի քանի այգի շահագործման կհաձնվի
Այս տարվա ընթացքում՝ մայրաքաղաքի հոբելյանական օրվան ընդառաջ շահագործման կհանձնվի Մյասնիկյանի արձանի ետնամասում մասնավոր ներդրումներով՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգին և երևանցիներին ավելի հայտնի Մալիբուի այգին: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մասնակցում էր համաքաղաքային ծառատունկին:
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգին գտնվում է Էրեբունի թանգարանի հարակից հատվածում: Իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է տարածքում կառուցել ամֆիթատրոն և արհեստական լճակ, նաև ստեղծել շախմատի մեծ հարթակ, ինչպիսին տեղադրված է Ազնավուրի հրապարակում: Այս ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ու որոշվել է, որ այգին ունենա արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին կլինի նաև երևանյան առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Հարկ է նաև նշել, որ հենց բարերարի ցանկությամբ, այգում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում ծավալել: Այն լինելու է նստարաններով, զրուցատաղավարներով ու մանկական խաղահրապարակով կահավորված հանգստի գոտի, որի 70 տոկոսը կլինի կանաչապատ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ այս տարի համայնքային ծրագրերով ևս նախատեսվել ու որոշ տեղերում արդեն սկսվել են այգիների և պուրակների բարեկարգման աշխատանքներ:
Մասնավորապես նոր, բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Երևանի 2750-ամյակի, Մալաթիա-Սեբաստիայի Սիրո և հավատի այգիներում, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի հարակից հանգստի գոտում: Եվս երկու նոր հանգստի գոտիներ էլ կկառուցվեն Նոր Նորքի 7-րդ զանգվածում:
Հարակից հրապարակումներ`
- Օղակաձև այգու կանաչ տարածքի ու ծառերի հաշվին օբյեկտ են կառուցում. «Առավոտ»
- Գլխավոր պողոտայի այգում ծառ են արմատախիլ անում
- Գլխավոր պողոտայի այգու շինաշխատանքների վերջնաժամկետն ավարտվել է, բայց այգին դեռ քանդում են
- Բախշյանն ահազանգում է Օղակաձև զբոսայգու անմխիթար վիճակի մասին
- Երևանում կանաչ տարածքներ են ոչնչացնվում. «ՉԻ»
- Երևանի այգիներն ու պուրակները կվերակառուցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին