Պուտինն ու Էրդողանը կքննարկեն թուրքական լոլիկի մատակարարման հարցը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկեն Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վերջինս նշել է, որ էներգետիկայից բացի կարևոր հարց է նաև առևտուրը՝ գյուղատնտեսության ոլորտում։ «Ամենայն հավանականությամբ, կքննարկվեն լոլիկները։ Ներկայումս պահպանվում է թուրքական լոլիկներ մատակարարողների թվի սահմանափակումը, մեզ հետ աշխատում են 12 կազմակերպություններ, որոնք գյուղարտադրանքի այս տեսակը մատակարարում են մեր երկրին»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան