ԱՆ. Պայթյունի հետևանքով տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն
Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։
ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկան այս պահին վիրահատում են։
Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները։
Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։
Հարակից հրապարակումներ`
- Դ. Տոնոյան. Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Նախնական տեղեկություններով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը
- Հյուսիսային Պողոտայի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է
- Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
- Պայթուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ