Հյուսիսային Պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքները` լուսանկարներով
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 8 տուժածներից 8-ամյա աղջնակը վիրահատվում է, առաջիկա ժամերին մի քանիսը դուրս կգրվեն: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք, որ տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Պայթյունի հետևանքով տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն
- Դ. Տոնոյան. Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Նախնական տեղեկություններով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը
- Հյուսիսային Պողոտայի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է
- Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթունից տուժել է 9 քաղաքացի. ԱԻՆ
- Պայթուն Հյուսիսային պողոտայում, կան տուժածներ