Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում. Արմենակ Ուրֆանյանի մայր
Եթե Մարտակերտում չլինեին Ուրֆանյանի նմանները, հիմա Մարտակերտ քաղաքը հակառակորդի ձեռքում կլիներ։ Ապրիլի 2-ին Եռաբլուրի բարձունքում նման գնահատական տվեց ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուֆանյանի մարտական ընկերը՝ Մանուկ Պողոսյանը։
«Բոլորս հարգում ենք Ուրֆանյանին, երախտապարտ ենք իր կատարած աշխատանքի համար, նա իր կյանքն անձնվիրաբար զոհեց հանուն Հայրենիքի պաշտպանության, նրա գործը շարունակվում է մատաղ սերնդի կողմից»,- ասաց նա։
Պողոսյանն ասաց՝ ապրիլից հետո շատ բան փոխվեց, մի բան է անփոփոխ՝ հարկ եղած դեպքում այսօր էլ պատրաստ են հակառակորդին հուժկու հարված հասցնել։
Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, նշեց, որ որդու բացն այս երկու տարիներին ոչ մի կերպ չի լրացվում։
«Երկու տարի առանց Արմենակի... շատ դժվար է, ուզում եմ՝ թոռնիկս լրացնի այդ բացը, բայց, բնականաբար չի լրացնի։ Առանց Արմենակի չես պատկերացնում, որ ինքը չկա, թվում է՝ ուղղակի Ղարաբաղում է, չի կարողանում գալ»,- ասաց նա։
Ուրֆանյանի մայրը նշում է՝ մարդկանց բարձր գնահատականը զգացել է, որոշ մարդիկ անտարբեր են, ոմանք էլ հիշում են։ Հարցին՝ ի՞նչն է այսօր իրեն սփոփում, նա պատասխանեց. «Ներկա պահին ոչ մի բան էլ չի սփոփի, կարծում եմ՝ որ տղա թոռնիկ ունենամ, գուցե կսփոփի, բայց փոքրիկս էլ է օգնում»։
Հերոսի մայր լինելու գիտակցումը ևս տիկին Համեստին չի մխիթարում։ Նա նշում է. «Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում»
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը՝ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտալու մասին
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- «Խրամատում որդուս հայացքն ու ժպիտն էի որոնում». Կապիտան Ուրֆանյանի հուշ-երեկո
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան