«Իմ քայլ» արշավի մասնակիցներն այսօր կընթանան Կաթնաջուր-Սպիտակ երթուղով
Այսօր «Իմ քայլ» արշավի մասնակիցները կընթանան Կաթնաջուր-Սպիտակ երթուղով: Արշավի մասնակիցների հաղորդմամբ, ժամը 14։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը:
Ըստ նախաձեռնողների՝ «նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը»։
Արշավի մասնակիցներիը երկրորդ օրը քայլեցին Գյումրուց մինչև Ջաջուռ՝ անցնելով 16.3 կմ և կատարելով 25293 քայլ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին