Կեմերովոյի առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԻՆ-ի հրդեհային իրավիճակների վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ռինատ Ենիկեևը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «հրդեհ» ազդանշանն անվտանգությունը ստացել է, բայց ավտոմատ համակարգերը չեն աշխատել։
«Եթե ավտոմատ ռեժիմում հակահրդեհային անվտանգության համակարգը միանար, վայրկենաբար պետք է միացվեին ծխի հեռացման համակարգերը, վերելակներն իջնեին առաջին հարկ, բոլոր շարժասանդուղքները պետք է իջնելու ռեժիմում լինեին և բացվեին տարհանման մուտքերի դռները»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ամենը փաստորեն չի եղել։
Ենիկեևը ընդգծել է, որ անվտանգության աշխատակիցը չի զանգել ԱԻՆ, երբ նա ստացել է հրդեհի մասին ահազանգը։ Փրկարարներին զանգել է մեկ ուրիշը, որն իր անունը չի նշել։ Նա նաև ասել է, որ ավտոմատ համակարգը մեխանիկականով փոխարինելու պատճառը հավանաբար եղել է այն, որ այն խափանումներով է աշխատել։
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնն ինքնակամ կառույց է
- Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին
- Վարումը հրաժարվել է կատարել «Զիմնյայա վիշնյա» երգը
- Կեմերովոյում անհետ կորածներից երեքին ողջ են գտել
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներ կան
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
- Փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել կեմերովցիներից՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են
- «Մարդասպաններ, մարդասպաններ». ուղիղ միացում՝ Կեմերովոյից
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր չկան
- Կեմերովոյում անվտանգության աշխատակիցները փակել են աստիճանները
- Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
- ԱԳՆ. Կեմերովոյում տուժածների թվում հայեր կան
- Կեմերովոյում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդիկ են զոհվել (թարմացված)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները